«Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չէ, Դուք մեղավոր չեք, մենք ենք մեղավոր, որ հանդուրժում ենք այս ծաղրը: Բաց նամակի տրամադրություն չունեմ՝ անիմաստ եմ համարում, բայց տեղեկացնեմ, որ մեկ տարի առաջ, երբ դադարեցվեց տարեկան 1100 աշակերտ և 300 զինվոր մասնակից ունեցող «Հայ ասպետ» հեռուստախաղը, պատրվակվեց, որ այսուհետ մրցույթով է լինելու, նախարարը մի քանի անգամ, անգամ ԱԺ-ում խոստացավ, թե շուտով մրցույթ կլինի...
Վերջին անգամ, մեկ ամիս առաջ, երբ հանդգնեցինք հարցնել՝ բա մրցույթն ի՞նչ եղավ, պաշտոնական պատասխան ստացանք, թե կառավարությունը դեռ պետք է ճշտի՝ նպատակահարմար գտնո՞ւմ է մանկական ինտելեկտուալ հեռուստախաղ ֆինանսավորել, թե՞ ոչ: Հա, հա, հա... Հռհռոցն անգամ չի սազի ձեր ցինիզմին:
Բա ձեր այդ «Մել» ֆիլմը, կամ երեկվա այդ խեղկատակություն-ներկայացում կոչվածի ֆինանսավորումը կառավարության ո՞ր նիստում էր նպատակահարմար համարվել, պարոնայք, և ո՞րն է դրանց նպատակը, կամ մրցույթ անցկացրեցի՞ք դրանց ֆինանսավորման համար: Դե պատասխանեք, թե՞ նպատակահարմար չեք գտնում պատասխանել»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը