ատարանն անվավեր է ճանաչել «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի հրամանը:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է փաստաբան Աշխեն Դաշյանից:
Նիստը նախագահում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Գոռ Թորոսյանը:
«Հրամանի հիմքով նախարարության կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր գործողությունները եղել են ոչ իրավաչափ, այդ թվում քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդում ներկայացնելը, թատրոնի տարածքի ներխուժումը, լրատվամիջոցներով Գայանե Կարապետյանին զրպարտելը»,-նշում է փաստաբանը:
Աշխեն Դաշյանի խոսքով, հրամանը ստորագրվել է 2018 թվականի դեկտմբերի 28-ին՝ այդ ժամանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակար Լիլիթ Մակունցի կողմից:
«Մինչ օրս նախարարության կողմից թատրոնի ամբողջ աշխատակազմի աշխատավարձերի չվճարման հիմքում դրվել է այդ հրամանը, որը ապօրինի է, ինչ հիմքով այժմ ոչ միայն աշխատավարձերի այլ նաև վնասի հատուցման, չվճարված աշխատավարձի համար սահմանված տույժերի հատուցում ստանալու իրավունք է ձեռք բերել աշխատակազմը»,-նշում է փաստաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը