«Օպերայում անընդհատ խմորումներ են, չի լինում որ թատրոնը հանգստանա, հավաքեն ժողովրդին, ովքեր ամեն ինչից տեղյակ են ու հանգիստ աշխատեն»,- մամուլի ասուլիսում ասաց բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը:
Նրա խոսքով մշակույթի նախարարի պաշտոնակատարին ինչ հարցող դիմում են, ասում է՝ տեղյակ չեմ․ «Մինչև տիկին Ղարիբյանն ամեն ինչ իմանա, ես արդեն չեմ լինի»։
Ծատուրյանի խոսքով՝ մշակույթն այսօր էլ շարունակում է ամենաանտեսվածը մնալ: Բեմադրիչը խորհուրդ տվեց Օպերայի և թատերական իսնտիտուտի աշխատակիցներին և ուսանողներին պայքարել և մինչև վերջ գնալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը