14 05 2019

Վախճանվել է ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը

Վախճանվել է ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը

Մայիսի 14-ի առավոտյան 87-ամյա հասակում մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը:

Սուրեն Գյանջումյանը ծնվել է 1932թ. հունիսի 19-ին Թուրքմենստանում: 

1967-71 թթ. ստեղծել եւ ղեկավարել է Երեւանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965 թ.` համաշխարհային եւ միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973 թ. ստեղծել ղեկավարել է հանրապետական եւ միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը:

2009 թ.-ից դասավանդել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո» և այլն։

1984 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004 թ.՝ Երեւանի պատվավոր քաղաքացու, 2007 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ