«Մոսկվան է խոսում» ռադիոկայանը ներկայացրել է Սև ծովի հատակին՝ Ղրիմի արևմտյան հատվածում, Հովհաննես Այվազովսկու նկարների որոնման կադրերը: Հայտնաբերել են 10-ից ավելի նկարի մասեր։
Ծովանկարչի աշխատանքները որոնել են 40 մետր խորության վրա։ Գտածոները ջրից դուրս բերելու աշխատանքները դադարեցվել են, որպեսզի դրանք չվնասեն։
Կտավները տեղափոխող «Գեներալ Կոցեբու» շոգենավը կործանվել է 1895թ․ հայտնաբերվել՝ 2018 թվականին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը