02 01 2025

Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք

Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք

 

Մազութով լցանավերի վթարից հետո մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք է հայտնվել Սև ծովում: Այս մասին հայտնում է  ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը։

«Մասնագետները պարզել են ծովում հայտնված նավթամթերքի ծավալը. մոտ 2,4 հազար տոննա։ Սա զգալիորեն պակաս է լցանավերի նավապետների տված նախնական գնահատականից»,- ասված է հրապարակման մեջ։

Նախարարությունը հայտնել է նաև, որ Կերչի նեղուցի ջրերում տեղի ունեցած վթարը M100 կարգի ծանր մազութի հետ կապված առաջին վթարն է աշխարհում։ Այս առումով նավթի վերացման հիմնական մեթոդը ափամերձ գոտուց այն հավաքելն է, երբ մազութն արտանետվում է ափամերձ գոտի:

Հիշեցնենք, որ Volgoneft-212 և Volgoneft-239 լցանավերը վթարի են ենթարկվել դեկտեմբերի 15-ին։ Նավաստիներից մեկը մահացել է, մյուսները տարհանվել են։ Լցանավերը մոտ 9,2 հազար տոննա մազութ էին տեղափոխում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ