ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գոևոգ Գորիգիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
«Բողոքի ակցիա բեմում։ Օպերայի և բալետի ազգային թատրոնի անձնակազմը պատրաստվում է նամակով դիմել կառավարությանը։
Հ.Գ. Նույնիսկ մշակութային երեկոն չի ստացվում ապաքաղաքական անցկացնել։ Բարեբախտաբար ներկայացնումը կայացավ»,- գրել է Գորգիսյանը:
Օպերայի և բալետի թատրոնի աշխատակազմը նախքան «Դիմակահանդես» ներկայացման մեկնարկը հանդես է եկել հայտարարությամբ։
Աշխատակազմը տեղեկացրել է, որ երկուշաբթի շարունակելու են բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն պաշտոնանկ արված տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի:
Ապրիլի 1-ին՝ ժամը 10:00-ին, մշակութային գործիչները Կառավարության շենքի մոտ կլինեն՝ բողոքելու թատրոնի նոր տնօրենի նշանակման դեմ։
Աշխատակազմը բաց նամակով կդիմի վարչապետին, ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին։
Նրանք պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի ԺՊ Նազենի Ղարիբյանի հրաժարականը, ինչպես նաև Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշման չեղարկում, հակառակ դեպքում իրենք գործադուլ կիրականացնեն: Այս մասին բողոքի ակցիայի ընթացքում հայտնեց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:
«Այսօրվա ներկայացումը` «Դիմակահանդեսը», տեղի կունենա, քանի որ տոմսերը վաճառված են, կանցկացվի նաև ապրիլի 4-ին նախատեսված «Կախարդական ֆլեյտա» ներկայացումը: Բայց մենք պահանջում ենք Նազենի Ղարիբյանի հրաժարականը, ու եթե նա պահանջը չիրականացնի, մենք գործադուլ ենք իրականացնելու»,-ասաց Ավետիսյանը:
Օպերային թատրոնի աշխատակիցները որոշեցին մարտի 30-ից ստորագրահավաք իրականացնել Նազենի Ղարիբյանի դեմ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը