Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվել են արևմտյան կինոաշխարհի մի շարք տաղանդավոր ներկայացուցիչներ, գրում է USA Today-ը։
«Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Բոհեմյան ռապսոդիա»-ն: Ռեժիսոր Բրայան Սինգերի կենսագրական ֆիլմը նվիրված է լեգենդար Queen ռոք խմբին: Նույն անվանակարգում էին ներկայացված նաև «Աստղ է ծնվել», «Սև հովազ», «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» և «Կլանի սև անդամը» ֆիլմերը:
Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել «Բոհեմյան ռապսոդիա»-ում ռոք երաժիշտ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը:
Լավագույնդրամատիկդերասանուհիէ ճանաչվելԳլենՔլոուզը(«Կինը» ֆիլմ):
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի համար:
«Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»:
«Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Կրիստիան Բեյլը, որը «Փոխնախագահ» ֆիլմում մարմնավորել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը