13 12 2018

Դհոլի կարևոր դերը՝ զինված ուժերում

Դհոլի կարևոր դերը՝ զինված ուժերում

Կառավարության՝ դեկտեմբերի 13-ի նիստում մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասաց, որ արդեն մեկ ամիս է` դպրոցներում իրականացվում է «Քո արվեստը» ծրագիրը, որի շրջանակում գրականության, կերպարվեստի, երաժշտության ոլորտներից արվեստագետներ թեմատիկ այցեր են կատարում ՀՀ դպրոցներ, և կիրառված ինտերակտիվ մեթոդը, ըստ նրա, գրավում է աշակերտներին: «Այսինքն՝ երաժշտական գործիքներով գնում են դպրոցնե՞ր և նվագում են ու բացատրում, թե ի՞նչ են նվագում»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Նրա հարցին՝ արդյո՞ք արվեստի գլուխգործոցներ ցուցադրվում են աշակերտներին, մշակույթի նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ պատկերասրահի ամենաթանկ կտավն արդեն ընտրված է, և մնում է օրն ընտրել:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն իր հերթին Լիլիթ Մակունցին առաջարկեց նման այցելություններ կազմակերպել նաև զորամասեր:

«Ընդհանրապես, եթե պաշտպանության նախարարությունը դեմ չէ, դա առանձին ծրագիր կարող է լինել, որովհետև, սովորաբար, Հայաստանում եղել են ժամանակներ, երբ այնպիսի ընկալում կար, որ ջութակը մարդու մարտունակությունն իջեցնում է, ոչ թե բարձրացնում: Մենք հակառակ կարծիքին ենք։ Զինված ուժերի դեպքում, ռեպերտուարի հարցում դհոլի կոմպոնենտը պիտի շատ լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ