Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը Հելսինկիում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն ընդառաջ վաճառվել է 400 000 եվրոյով: Դիմանկարի հեղինակը վրացական ծագում ունեցող ամերիկացի նկարիչ Դևիդ Դատունան է:
Ինչպես հաղորդել է նկարչի մամուլի ծառայությունը, «Ամենատես Վ.» դիմանկարը գնել է հայտնի ռուս գործարարը, ով ցանկացել է անանուն մնալ:
Վարպետը խոստովանել է, որ աշխատանքի ստեղծման համար ոգեշնչվել է Սանկտ Պետերբուրգ վերադարձից: Նկարիչն ընդգծել է, որ նկարը նաև նվիրված է Հելսինկիում Պուտինի և Թրամփի հանդիպմանը, հաղորդում է Kp.ru-ն:
«Ես երկու նախագահներին խորհուրդ եմ տալիս իրար աչքերի մեջ ավելի լավ նայել, և հույս ունեմ, որ հանդիպումն իսկապես ինչ-որ բան կարող է փոխել դեպի լավը»,- նշել է նա:
Վրացական ծագում ունեցող, ներկայումս Միացյալ Նահանգներում ապրող Դևիդ Դատունան աշխարհում ամենավաճառվող նկարիչներից մեկն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը