«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
« «Գոյ» թատրոնը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ:
Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր - փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ: Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը: Ձեր աջակցությունը կարող է փոխել իրավիճակը: Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը