01 08 2023

Կարեն Ղազարյանը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տնօրեն

Կարեն Ղազարյանը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տնօրեն

Օգոստոսի 1-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։

Կոմիտեից հայտնում են, որ մրցութային հանձնաժողովն ամփոփել է մրցույթի արդյունքները. հաղթող է ճանաչվել թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմած միակ հայտատու, ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ռաֆայելի Ղազարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ