ՀՔԾ-ը կրկին դիմել է դատարան Առուշ Առուշանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությամբ։ Դատական հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։ Այս մասին հայտնել է Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Այս պահին Առուշանյանի քրեական գործում փոփոխություններ տեղի չեն ունենցել, գործը դեռ նախաքննության փուլում է։ Սակայն ««Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ ստեղծվել է «Առուշ Առուշանյան» դաշինք, որով Գորիսի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին։ Առուշանյանի կալանքի տակ գտնվելը բնականաբար բարդություններ և դժվարություններ է առաջացնելու, բայց այլ տարբերակ չունենք»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը