Այսօր մեր խմբակցության 2 պատգամավոր առևանգված են, այսօրվա իշխանության կողմից: Առուշ Առուշանյանը, Մխիթար Զաքարյանը և մեկ վարչական շրջանի ղեկավար անազատության մեջ են, իսկ դաշինքի այլ համակիրներ ու աջակիցներ արժանացել են նույն ճակատագրին: Այդ իմաստով մենք մասնակցեցինք ստորագրահավաքին, մենք մեր ընկերների կողքին ենք, դա է նպատակը: Այս քայլն իշխանության կողմից քաղաքական հետապնդում է, օրենքի կոպիտ խախտումով: Օրը ցերեկով այս իշխանությունը իրականություն դարձրեց իր քաղաքական հետապնդումը: Այս իշխանությունը պետականաության, սահմանադրականության, օրինականության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետներին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը