Գործերը հավանաբար կմիացվեն և այդպես կքննվեն։ Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ իրենք ևս վստահ են երբ ձերբակալումն ապօրինի է և դատարանն այլ տարբերակ չի ունենալու քան ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելը։ Կալանավորման ռեժիմը մի քիչ այլ է, հետևաբար միանգամից կալանավորման միջնորդություն էլ են ներկայացրել որպեսզի դատարանը երկուսը միասին քննի, հույս ունենալով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելուց հետո կալանավորումը կբավարարվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսնյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը