25 04 2021

Հենց հիմա իշխանությունն ընկած է փողոցում, ժողովուրդ գնա, վերցրու ու տեր կանգնի. Սևակ Հակոբյան

Հենց հիմա իշխանությունն ընկած է փողոցում, ժողովուրդ գնա, վերցրու ու տեր կանգնի. Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խբագիր Սևակ Հակբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ֆիքսենք հետևյալը.

Առաջին ղեկավարն է մեր երկրում, որը հեռանում է պաշտոնից ու որևէ դրական արածի մասին չի կարող խոսել, չունի որևէ դրական ցուցանիշ, որ հայտնի: ժողովրդավարություն, տնտեսական ցուցանիշ, ապահովություն, անվտանգություն, արտաքին կապեր...

Նիկոլ փաշինյանի հրաժարականի հետ կապ չունի հարգանքը ժողովրդի նկատմամբ, իշխանությունը իբր ճողովրդին պատկանելը. Դա թերուս բանասերի լիրիկան է. Նա հրաժարական է տալիս ժողովրդի աննախադեպ ճնշման արդյունքում, ամեն մարզում ու գյուղում խայտառակվելու արդյունքում: դրական որևէ բան արած մարդը երեք տարի անց չի կարող հրաժարական տալ, նա գնում է համազգային քֆուրների ֆոնին:

Ժողովրդի իշխանության մասին խոսողը ամեն ինչ անելու է, որ զավթի իշխանությունը և մնա, որպես բռնապետ իշխի:

Բոլորիս համար ցավում եմ, որ մենք գնացինք էս ճանապարհով: մենք դավաճանին հանդուրժեցինք 6 ամիս, մենք բավարար չափով կամք չունեցանք, որ նա գնա երկրից փախչելու, ինքնասպան լինելու, բանտում հայտնվելու ճանապարհով: բայց բանը հասավ նրան, որ նա երկիրը քանդելուց, հայրենիքը հանձնելուց հետո իրավունք է ստանում դարձյալ մասնակցել ընտրությունների: նիկոլը չի ուզում լինել միակ ատելին, նա ուզում է տեսնել քանի դավաճան կա, որ պատրաստ է իրեն ընտրել:

Ի դեպ, հենց հիմա իշխանությունը ընկած է փողոցում, ժողովուրդ, գնա վերցրու ու տեր կանգնի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ