«Կարծում եմ՝ այդ հարցը պետք է լուծում գտնի ֆեդերացիայի և թիմի ներսում: Մարզչական որոշումները պետք է կայացնեն և դրանք պետք է լինեն արդար: Մարզիչները սովորական որոշում են կայացնում , հետո դրա համար պատասխանատվություն կրում ըստ արդյունքների»,- լրարողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարությանը, թե հավաքկանաի մարզչական խորհուրդն իր քաշային կարգում (77կգ) կայացնում է «ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում»:
Հավաքականի մարզիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ 77 կգ քաշային կարգում Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերին կմեկնի Կարապետ Չալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը