Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը հանգստյան օրերին Դանիայում մասնակցել է «Thor Masters» միջազգային մրցաշարին։ Ջուլֆալակյանը տարել է 7 հաղթանակ և դարձել է մրցաշարի հաղթող։
Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 165 ըմբիշներ։ Ջուլֆալակյանը մրցավայր է մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։
Նշենք, որ Արսենը Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո հավաքականից առանձին է մարզվում: Ջուլֆալակյանը ֆեյսբուքում նշել է․
«Կրկին սպորտային կիրակի և կրկին հաղթանակ։ Thor Masters 2020-ը նվաճված է՝ 7 հաղթական գոտեմարտի արդյունքում
հ.գ.1 վայելեք սպորտային մեկնաբանների ներկայացումը
հ.գ.2 մրցաշարին տարբեր երկրներից հանդես եկող հայերով ուժեղ հավաքական կձևավորվեր)
հ.գ 3 երկուշաբթի սկսում ենք ԱԺ նոր նստաշրջանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը