Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 187 կգ, այնուհետ` 192 կգ` դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 225 կգ: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց 235 կգ:
Այս ձևում ևս Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը