Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներն աղմկոտ երեկույթ են կազմակերպել՝ ալկոհոլի և աղջիկների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun-ը։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստները օգոստոսի նոր խաղաշրջանի նախաշեմին զվարճանում։ Ինչպես հաղորդվում է, երեկույթի ժամանակ զինագործներն օգտագործել են ուրախացնող գազ, օղի, շամպայն և վիսկի։
Պարզվել է, որ մարզիկները Լոնդոնի կենտրոնի ակումբներից մեկում վարձակալել են առանձին սրահ, ուր հրավիրել են 70 աղջիկների՝ նախապես վերցնելով նրանց հեռախոսները, որպեսզի նրանք չկարողանան լուսանկարել։ Սակայն ֆուտբոլիստները հաշվի չեն առել, որ տեսանյութը կարող է տարածել հենց ակումբը։
Ուրախացողների շարքում է եղել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Նրա հետ են եղել Ալեքսանդր Լյակազետը, Պյեր Էմերիկ Օբամեյանգը, Սեադ Կոլաշինացը, Շկոդրան Մուստաֆին և նորեկ Մատեո Գենդուզին։
Տեսանյութում երևում է սակայն, որ ուրախացնող գազ չեն օգտագործել միայն Մխիթարյանը և Մուստաֆին։
Ակումբի ղեկավարությունը խոստացել է առաջիկայում պարզել հարցը։ «Ֆուտբոլիստների հետ կանցկացնեն առանձին զրույց միջադեպի վերաբերյալ, որի ընթացքում նրանց կհիշեցնեն նրանց պատասխանատվության և պարտականությունների մասին՝ որպես ակումբի ներկայացուցիչներ», - ասել է «Արսենալի» մամուլի ծառայության ներկայացուցիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը