Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 25-ին երկրորդ ոսկե մեդալը նվաճեց:
23 տարեկանների խմբում 94 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկրորդ անգամ հնչեցրեց Հայաստանի օրհներգը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 160 կիլոգրամով բավարարվեց երրորդ տեղով, սակայն հավասարը չունեցավ հրումում՝ 208 կգ եւ երկամարտում՝ 368 կգ ու նվաճեց չեմպիոնի կոչումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը