25 10 2018

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանում շարունակվում է ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հոկտեմբերի 25-ին պայքարի մեջ է մտել 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը: Մեր ծանրորդը հիանալի է ելույթ ունեցել ու նվաճել չեմպիոնի կոչումը:

Անդրանիկը պոկում վարժությունում ցույց տվեց 176 կգ (փոքր ոսկի), հրումում՝ 193 կգ (փոքր ոսկի) արդյունքը և երկամարտի 369 կիլոգրամով դարձավ ոսկե մեդալակիր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ