13 12 2023

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Կատարի Գրան Պրիի ոսկե մեդալակիր

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Կատարի Գրան Պրիի ոսկե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:

Մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրել է  100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում է պահել 122 կգ, 126 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով նա դարձել է մրցաշարի ոսկե մեդալակիր:

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը առավելագույնը պոկել է 107 և հրել 123 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով նա երրորդն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ