22 04 2023

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզե մեդալակիր

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզե մեդալակիր

Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ քաշային կարգում  երկամարտի արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի։ 

Մարգարիտա Առաքելյանը երկամարտի արդյունքով 7-րդն է։

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր,  76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճել է ԵԱ-ի արծաթե մեդալ:

67 կգ քաշում Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ,  89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ԵԱ-ի ոսկե մեդալակիր, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր:

102 կգ քաշային կարգում ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը 392 կգ-ով նվաճել է ոսկե մեդալ։

Սամվել Գասպարյանը 109 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ