26 02 2022

ԱԱԾ տնօրենի պաշտոնի շուրջ խմորումներ են. ինչ են խոսում համակարգում. «Ժողովուրդ»

ԱԱԾ տնօրենի պաշտոնի շուրջ խմորումներ են. ինչ են խոսում համակարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննների համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ներքին խմորումներ են: Մասնավորապես, մեզ հասած լուրերով, ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի մերձավորները համակարգում տեղեկություններ են տարածում այն մասին, որ առաջիկայում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վատառողջության պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, որին կփոխարինի հենց Սանամյանը: Իսկ ո՞վ է նա:

Դավիթ Սանամյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու ընթացքում կազմված այսպես կոչված «12 ախպերներ»-ի խմբից է եղել, որոնց մասին հակասական տեղեկություններ կան համացանցում՝ նվիրված ծառայությունից մինչև քրեական բարքեր: Կնշանակվի՞ նա ԱԱԾ տնօրենի պաշտոնում, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ

«Ժողովուրդ» օրաթեթի ԱԱԾ -ի մոտ կանգնած աղբյուրները հերքեցին Աբազյանի հեռանալու, առավել ևս Սանամյանին նրանով փոխարինելու լուրերը: Բայց քաղաքական շրջանակներում հետևողականորեն տարածվում է Աբազյանի մոտալուտ հրաժարականի լուրը. նույնիսկ ասվում է, թե գուցե նաև դատախազ փոխարինի նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ