03 02 2022

Չորս տղամարդ ու մեկ կին թեկնածու. «Փաստ»

Չորս տղամարդ ու մեկ կին թեկնածու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես արդեն հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ՔՊ վարչության նիստում առաջադրված թեկնածուները մի քանիսն են եղել, այդ թվում՝ ինքը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները հինգն են եղել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և մեկ կին թեկնածու՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ալեն Սիմոնյանը ինքնաբացարկ է հայտնել, ինչի մասին հայտարարել էր հենց ինքը՝ նախագահի ԺՊ-ն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանի թեկնածությանը դեմ է եղել քպականների մեծ մասը, Արամ Սարգսյանի թեկնածությունը առանձնապես շատ չի էլ քննարկվել, նշվել է, որ նրա անձի նկատմամբ Ռուսաստանում խնդիրներ կարող են լինել: Թե ինչու չեն ընտրել միակ կին թեկնածուին, առայժմ պարզել չհաջողվեց: Ի վերջո, ընտրվել է այն թեկնածուն, որի առումով Փաշինյանն արդեն որոշում է կայացրած եղել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ