23 12 2021

Վանաձորում ՔՊ-ն նահանջում է. «Հրապարակ»

Վանաձորում ՔՊ-ն նահանջում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորում ՔՊ-ն կարծես նահանջում է։ Վանաձորի ավագանու ՔՊ-ական ցուցակը գլխավորած Արամ Խաչատրյանը՝ Լոռվա գործող մարզպետը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչը նշանակում է, որ համայնքապետի պաշտոնի հույս չունեն։ «Ասլանյան դաշինքի» նկատմամբ իշխանության խաչակրաց արշավանքը, կարելի է ասել, հակառակ էֆեկտը տվեց` ավագանի անցած ուժերը հրաժարվում են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել։

Խոսքը հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության մասին է եւ ՀԱՍԿ-ի ցուցակով անցած Ակայի` Արկադի Փելեշյանի։ Նրանք չեն ուզում համագործակցել Վանաձորում «մենթական» ճանապարհով հարցեր լուծող իշխանության հետ։ Այսօր Վանաձորի ավագանու 33 անդամ կստանան մանդատները։ 15 մանդատ կունենա արդեն 6 օր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի դաշինքը, 9 մանդատ՝ ՔՊ-ն, 5 մանդատ՝ ՀԱՍԿ-ը՝ նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, եւ 2-ական մանդատ՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ