21 12 2021

Պայքարի նոր միջոց. իշխանությունները որոշում ունեն. «ժողովուրդ»

Պայքարի նոր միջոց. իշխանությունները որոշում ունեն. «ժողովուրդ»

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները ամեն ինչ անում են համայնքներում իրենց մարդկանց ղեկավար նշանակելու համար։ Գորիսում այլ ելք չունենալով՝ իշխանությունները նոր խորամանկության են ցանկանում դիմել։ Նախ նշենք, որ ամռանը Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։

Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ. 2.1-ին մաս. «2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Սա արվում էր այն բանի համար, որ համայնքներում իրենց մարդիկ ունենան մինչեւ ընտրությունը։

Հիմա էլ իշխանությունները Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ պայքարելու համար մեկ այլ նախագիծ են առաջ քաշել։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ եթե համայնքի ղեկավարը կալանավորված է, կամ նրա պաշտոնավարումը անհնարին է, ապա կարող է այլ մարդ նշանակվել հենց իշխանությունների հայեցողությամբ։

Այսինքն՝ նրանք ամեն ինչ անում են, որ Առուշ Առուշանյանը չդառնա համայնքի ղեկավար, չնայած որ Գորիսում ստացել է բացարձակ ձայներ: Քաղաքացիների ընտրության իրավունքից շատ խոսող իշխանությունը չի հարգում քաղաքացու ընտրությունը:

Ամբողջական հոդվածը՝ «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ