«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը փորձել է ոչ ՔՊ-ական այն համայնքապետերին, որոնց պաշտոնավարման ժամկետը լրացել է օրերս, արտաքսել համայնքապետարանների շենքից, սակայն ամեն տեղ չէ, որ ուժը պատել է։
Եթե Արտաշատի եւ Վեդիի շրջանում մի քանի հաջող փորձեր է ունեցել, ապա Արարատի հատվածում, որտեղ ամուր են Գրիգորյանների դիրքերը, եւ համայնքապետերի մեծ մասը նրանց մարդիկ են, նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։
Մեզ ասացին, որ մի քանի համայնքում մարզպետը զանգել է տեղի ՔՊ-ականներին կամ ՔՊ համակիրներին, ուղիղ հանձնարարել՝ գյուղապետերին դուրս վռնդել համայնքապետարաններից, սակայն գյուղացիները չեն համաձայնել եւ մարզպետին ասել են՝ միայն իր գլխավորությամբ ու իր ներկայությամբ կանեն դա, Թեւոնյանն էլ հրաժարվել է կացնային որոշում ընդունել՝ վախենալով, որ նախկինների թիմակիցները չեն ների իր քայլը։
Հիշեցնենք, որ գոնե 2 համայնքում ընտրությունների շեմին ԺՊ նշանակելն ավարտվեց բողոքի ակցիաներով՝ Բյուրականում եւ Քասախում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը