«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագրում» դեռեւս չեն քննարկել խմբակցության քարտուղարի հարցը։ Հիշեցնենք, որ օրերս Նազելի Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնի հավակնորդների պակաս չկա։
Մենք գրել էինք, որ չնայած ԱԺ ղեկավարությունը ցանկանում է կնոջը կնոջով փոխարինել, բայց Վաղարշակ Հակոբյանն էլ է պայքարում այդ պաշտոնի համար։ Երեկվա դրությամբ, այդուհանդերձ, ամենահավանական թեկնածուն Ծովինար Վարդանյանն էր համարվում․ խմբակցությունում նրա թեկնածության շուրջ կա կոմպրոմիս, եւ, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի նիստ կհրավիրեն ու քառօրյայից առաջ կընտրեն քարտուղարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը