02 11 2021

Ինչու ՔՊ-ականները Կամո Քոչունցին չեն ընդունում. «Ժողովուրդ»

Ինչու ՔՊ-ականները Կամո Քոչունցին չեն ընդունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի հանդեպ խորհրդարանում առկա վերաբերմունքը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ երբ օրեր առաջ Քոչունցը եկել էր խորհրդարան եւ մասնակցում էր փակ նիստի, իշխանական պատգամավորները նրան միայնակ էին թողել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ նա եկել է Ազգային Ժողով, նրան իշխանական խմբակցությունից ոչ ոք չի դիմավորել, չի ուղեկցել, եւ նրան, ըստ էության, միայնակ են թողել: Եվ, ահա, մեզ տեղեկություններ են հասել, թե ինչու է Կամո Քոչունցը նման վերաբերմունքի արժանացել: Բանն այն է, որ Կամո Քոչունցը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի տեղակալը եւ նաեւ այդ պատճառով է արժանացել իշխանությունների կողմից ոչ հաճո վերաբերմունքի: Բացի այդ, Զինված ուժերում եւ Ազգային ժողովում իշխանական պատգամավորները նրան համարում են նախկին իշխանությունների մաս եւ Մովսես Հակոբյանի ու Արշակ Կարապետյանի կադրը:

Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն Արշակ Կարապետյանին իշխանական պատգամավորներն այնքան էլ չեն ընդունում, քանի որ Կարապետյանի կողմից նշանակված անձինք պատգամավորների, հատկապես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով չեն: Եվ դա է պատճառը, որ երբ Կարապետյանի կողմից նշանակված անձինք գալիս են խորհրդարան, իշխանական պատգամավորների կողմից նման վերաբերմունքին են արժանի լինում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ