21 09 2021

Հանրային պարսավանքի արդյունքում «գունագեղ» տոնակատարության սցենարը փոխել են. «Հրապարակ»

Հանրային պարսավանքի արդյունքում «գունագեղ» տոնակատարության սցենարը փոխել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր  մարզպետներին, թաղապետներին, համայնքապետերին՝ իրենց համայնքներում տոնական միջոցառումներ կազմակերպել, մարդկանց համար ուրախ տրամադրություն ապահովել, իսկ երեկոյան բոլորով ուղեւորվել Հանրապետության հրապարակ, որտեղ անկախության տոնակատարության անվան տակ հերթական վստահության հանրաքվեն է անցկացնելու։
Ի դեպ, իշխանությունները հանրային պարսավանքի արդյունքում փոխել են տոնակատարության նախնական «գունագեղ» սցենարը, եւ այսօր ներկայացվելու է ավելի զուսպ եւ դասական միջոցառում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ