«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հաշվեքննիչ պալատը Հայաստանի գլխավոր դատախազություն նյութեր ուղարկելու մասին որոշում է կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներում՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոններում ստուգումներ է իրականացրել ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:
Պարզվում է՝ ստուգման ընթացքում առերեւույթ հանցագործության տարրեր են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Մեզ հայտնի դարձավ, որ «Երեւանի մանկան տուն», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ների համար նախարարության կողմից կենտրոնացված կարգով անցկացված սննդամթերքի, ծխախոտի, հանդերձանքի եւ անկողնային պարագաների, տնտեսական, սանհիգիենիկ ու մաքրիչ նյութերի եւ վառելիքի գնումների գործընթացների արդյունքում հրապարակված պատճենահանված արձանագրությունները, ինչպես նաեւ այդ գնումների գործընթացների գնահատման հանձնաժողովներում ներգրավված ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների գրավոր տեղեկություններն են ուղարկել գլխավոր դատախազություն, ինչից հետո Հաշվեքննիչ պալատը պետք է շարունակի ստուգումները տվյալ ընկերություններում:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը