08 07 2021

Արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու Փաշինյանի նախաձեռնությունը ձախողվում է. «Փաստ»

Արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու Փաշինյանի նախաձեռնությունը ձախողվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Օրեր առաջ արդեն նշել ենք, որ խոսքը քաղաքական խորհրդի մասին է, որը պետք է ունենար խորհրդատվական գործառույթ: Սակայն, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այս մտահղացումը ևս մոտ է ձախողման. «քաղաքական խորհրդի» ձևավորումը, կարծես, ոչ մի կերպ չի հաջողվում:

Բանն այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հակված չեն որևէ ձևով աշխատել այս իշխանությունների հետ, բնականաբար, բացարձակ ցանկություն չունեն վարկաբեկվել, փչացնել իրենց անունը՝ ներգրավվելով թեկուզ խորհրդատվական բնույթ ունեցող մի կառույցում, որը կապված է Նիկոլ Փաշինյանի անվան հետ:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի սատելիտ քաղաքական մի քանի ուժերին, որոնք ընտրություններում ներգրավվել էին բացառապես իրական ընդդիմությանը խանգարելու և Փաշինյանի վերարտադրմանը նպաստելու համար և որոնք, խայտառակվելով ընտրություններում, հիմա իշխանություններից ակտիվ են արդար ու ազնիվ համարում այս ընտրությունները, չեն ցանկանում «ձրի» աշխատել Փաշինյանի համար՝ համարելով, որ առանց այդ էլ շատ բան են արել նրա օգտին: Այս ուժերի ներկայացուցիչները Փաշինյանին փոխանցել են, որ ավելի լավ է՝ իրենց կոնկրետ պաշտոններ տա, որ «կպած» աշխատեն, թե չէ խորհրդատվական նման մարմինը՝ հասարակական հիմունքներով, հարմար չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ