05 06 2021

Քոչարյանի դաշինքը չի քննարկում պարտվելու տարբերակը․ «Փաստ»

Քոչարյանի դաշինքը չի քննարկում պարտվելու տարբերակը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է kadara.ru-ն «Հայաստան. հետպատերազմյան համախտանիշ և առաջիկա ընտրություններ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ՌԲԿին։ Ստորև հարցազրույցի առանցքային մտքերն են:

Հետպատերազմյան համախտանիշի մասին

հայ հասարակությունը ցնցում է ապրել: Նա վստահ էր իր զինված ուժերի հուսալիության վրա, այդ մասին խոսում էր պետական քարոզչությունը: Ղարաբաղում կրած պարտությունը անակնկալ էր:

Պատերազմի պատճառների մասին.

հիմնականներից մեկը տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացումն է: Ադրբեջանը զգացել է Երևանի թուլությունը: Հայաստանի իշխանություններն իրենք են պառակտում մտցրել երկրի ներսում:

Պատերազմի հետևանքների մասին.

Թուրքիայի ազդեցությունն աճել է: Հարված է հասցվել Ռուսաստանի ազդեցությանը: Փաստացի Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը պարտվել է, իսկ Թուրքիայի դաշնակիցը հաղթել:

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի մասին.

Ռուսաստանը հիմա էլ ընկալվում է որպես անվտանգության երաշխավոր: Միայն նա կարող է կանգնեցնել Թուրքիային:

ՀԱՊԿ-ի մասին.

Երևանի համար ավելի կարևոր են հարաբերությունները Մոսկվայի հետ: Ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են այդ կազմակերպության հետ հարաբերությունները խաթարելու համար (Խաչատուրովի գործ): Բացի այդ, Ադրբեջանը երկկողմ ջերմ հարաբերություններ ունի կազմակերպության բոլոր անդամ երկրների հետ: Բայց Ռուսաստանը հատուկ դեպք է:

Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.

Փաշինյանը կմտնի խորհրդարան, բայց կկորցնի իշխանությունը: Քոչարյանի դաշինքը չի քննարկում պարտվելու տարբերակը:

Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ.

կառավարման ներկայիս խորհրդարանական ձևն անհաջող է: Վարչապետը չափազանց շատ լիազորություններ ունի:

«Քաղաքական վենդետայի» մասին.

պարտվող հակառակորդների հետ հաշիվներ չպետք է մաքրել: Բայց արդարադատություն պետք է լինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ