20 05 2021

Կամազուրկ ու անկարող․ «Հրապարակ»

Կամազուրկ ու անկարող․ «Հրապարակ»

«Աղետալի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը վեցամսյա ճանապարհային քարտեզ առաջարկեց՝ 15 կետից, խոստանալով «աշխատել և հաջողել», իսկ 2021-ի հունիսին հանդես գալ դրա իրագործման «հաշվետվությամբ», որի արդյունքներով որոշում կկայացնի հետագա անելիքների վերաբերյալ։

 

Իրականում դա հերթական անգամ մարդկանց խաբելու, մոլորեցնելու փորձ էր՝ ժամանակ շահելու և սրված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Այդ կետերից և ոչ մեկը լիարժեք չի իրականացվել, սակայն ամենացավալին 8-րդն է, որը մնացել է թղթի վրա և մեր երկիրը թողել մերկ ու անպաշտպան՝ լկտիացած ոսոխի առաջ։ 8-րդ կետով նա խոստանում էր․ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ»:

Բարեփոխումներ չէինք ակնկալում, և դուք դրան ի վիճակի էլ չեք, բայց զինված ուժերի վերականգնում, պատերազմից հետո ջլատված բանակի առողջացում, զորամասերի և զորանոցների, սահմանային հսկողության, նոր դիտակետերի ու դիրքերի կառուցում պարտավոր էիք անել։ 6 ամիսն այդ առումով քիչ ժամանակ չէ՝ այդ ընթացքում կարելի էր զրոյից բանակ ստեղծել, եթե մենք գործ չունենայինք իմպոտենտ իշխանության և բանակի ղեկավարության հետ։

Ի վերջո, հասկացանք՝ պատերազմ, պարտություն, զոհեր ու վիրավորներ, բայց դա չի նշանակում, որ 30-40 հազարանոց բանակը՝ իր բոլոր ստորաբաժանումներով, փորձառու հրամանատարներով, թիկունքային ապահովությամբ, կուտակած մասնագիտական հմտություններով ու փորձով, իսպառ բնաջնջվեց, հողին հավասարեցվեց 2 ամսում, և անհնարին է 6 ամսում դրա գոնե մի մասը վերականգնել։ Իրականում խնդիրը ո՛չ պատերազմի մեջ է, ո՛չ էլ պարտության, այլ քաղաքական ու ռազմական ղեկավարության անկարողության, հայրենիքի հանդեպ պատասխանատվության, կամքի բացակայության մեջ, որը բացահայտեց պատերազմը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ