Պատերազմից 4 ամիս անց իշխանական վերնախավից շատ քչերն են Արցախ ոտք դրել: Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հատկապես որդու ծառայության երկու տարիների ընթացքում հաճախակի էր ընտանյոք հանդերձ ուղղաթիռով Արցախ մեկնում, ապա արդարանում, որ եթե ուղղաթիռը չշահագործվի, տեխնիկական խնդիրներ կառաջանան: Վերջին ամիսներին Արցախ են մեկնել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, ԿԳԱՍ նախարար Վահրամ Դումանյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որոնք պատերազմից հետո են նշանակվել:
Արցախ այցելել են նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ մեկ-երկու պատգամավոր, «Իմ քայլից»՝ Նազելի Բաղդասարյանը, ով զբաղվում է Շիրակի մարզի գերիների հարցով: Մի կողմից՝ Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն», որ Արցախ մեկնեն, մյուս կողմից՝ լավ են հասկանում, որ Արցախում իրենց, մեղմ ասած, չեն սպասում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը