27 02 2021

Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը․ «Հրապարակ»

Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մտադիր է, այսպես կոչված, վստահության հանրաքվե անցկացնել Երկրապահ կամավորականների միությունում ու հասկանալ, թե ովքեր են մնացել իր կողքին, ովքեր՝ հեռացել։ Մենք գրել էինք, որ հետպատերազմական ժամանակներում նա գրեթե միայնակ է մնացել, «Երկրապահի» տղաները երես են թեքել նրանից ու գրեթե չեն հաճախում կառույց։

Այդ պատճառով որոշել է հասկանալ՝ որքան է ԵԿՄ-ի իրական թիվը։ Մտերիմների մոտ նա վերջերս կիսվել է, թե պատրաստվում է ԵԿՄ նոր անդամատոմսեր թողարկել, եւ հայտարարել է, որ փոխում է տոմսերը։ Նոր անդամատոմսեր ստացողների քանակից էլ կպարզի, թե որքանով են վստահում իրեն, եւ ովքեր են դեռ հավատարիմ երկրապահի իրենց երդմանը։

Ի դեպ, տեւական ժամանակ Սասուն Միքայելյանն արդարանում էր, թե հիվանդ է, եւ դա է պատճառը, որ ԱԺ աշխատանքի չի գնում, սակայն երեկ շատ առողջ ու խրոխտ տեսքով կանգնել էր Նիկոլ Փաշինյանի ետեւում՝ Հանրապետության հրապարակի հանրահավաքին էր մասնակցում։ Սա այն գինն է, որ ՔՊ առաջնորդը պահանջում է Միքայելյանից՝ Կոտայքի մարզը, որպես վոտչինա, նրան հանձնելու, նրա ազգուտակին պաշտոններ տալու դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ