31 01 2021

Աննա Հակոբյանն այս գիշեր մեկնել է ԱՄՆ․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանն այս գիշեր մեկնել է ԱՄՆ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Մեր տեղեկություններով՝ այս գիշեր, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա ԱՄՆ է մեկնել այսօր, գիշերը ժամը 2:50-ին, «Քաթար» ավիաընկերության Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով:

Աննա Հակոբյանին տեղափոխող ինքնաթիռը Լոս Անջելեսի օդանավակայանում վայրէջք կկատարի մոտ երկու ժամից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա, որտեղ նաև ճոխ ընթրիքների էր մասնակցել՝ թանկարժեք խմիչքներ վայելելով:

Աննա Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելու լուրը չէին հերքել նրա ընտանիքի անդամները՝ ասելով, որ դա մասնավոր այց է եղել: Թե այս անգամ ԱՄՆ ինչ այցով է մեկնել Փաշինյանի տիկինը, փորձեցինք ճշտել նրա օգնականներից, նաև վարչապետի մամուլի խսնակից, սակայն մեր նամակներն ու զանգերն անպատասխան մնացին: Մեզ հաջողվեց երկրորդ աղբյուրից ևս հաստատել լուրը, ըստ այդմ՝ Աննա Հակոբյանն այսօր գիշեր Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով մեկնել է ԱՄՆ, մեզ ասացին՝ նրան ուղեկցել են անվտանգության երկու աշխատակից միայն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ