29 01 2021

Որ գերատեսչությունը որ ոլորտում է թերացել, և որ ծրագրերն են կիսատ մնացել. «Ժողովուրդ»

Որ գերատեսչությունը որ ոլորտում է թերացել, և որ ծրագրերն են կիսատ մնացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ինչպես է ավարտվել 2020 թվականը, և որ գերատեսչությունը որ ոլորտում է թերացել, և որ ծրագրերն են կիսատ մնացել: Հետաքրքիր է, որ մարզպետարանների կատարողականները հիմնականում բարձր են, և թերացումներ այնքան էլ չեն արձանագրվել: Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ «Տեխնիկական հագեցվածության բարելավում» ծրագրում թերացում է արձանագրել միայն Սյունիքի մարզպետարանը: Այսինքն՝ Սյունիքի մարզի պարագայում այս ծրագիրն առհասարակ չի կատարվել:

2020 թվականի ընթացքում մեծ թերացումներ են արձանագրվել միջազգային ծրագրերի իրականացման հարցում:

Օրինակ՝ չի կատարվել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց ֆինանսական օգնության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում» ծրագիրը, որն արժենալու էր 39 մլն դրամ, 35 տոկոսով է կատարվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, 9 տոկոսով էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Սարքավորումների ձեռքբերում» ծրագիրը: Նկատենք՝ բոլոր այս ծրագրերը պետք է իրականացներ կառավարության և վարչապետի աշխատակազմը, սակայն փաստացի ձախողում է եղել:

Օրինակ՝ չի իրականացվել նաև «ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բավարարում» ծրագիրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ