03 12 2020

Բաբայանի թիմում ծանր են տանում Բալասանյանի՝ առաջին պլան մղվելը․ «Հրապարակ»

Բաբայանի թիմում ծանր են տանում Բալասանյանի՝ առաջին պլան մղվելը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Թեեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու կոչից հետո տարբեր ճամբարներից մարդիկ պաշտոններ են ստանում, եւ անգամ ԼՀԿ նախկին անդամ Մանե Թանդիլյանը սոցապնախարար նշանակվեց, սակայն համաձայնության կառավարություն դժվար թե ձեւավորվի։

Բանն այն է, որ խորհրդարանի՝ մեծությամբ երրորդ ուժը՝ Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը», չի ընդունում Հարությունյանի առաջարկած բանաձեւը:

 

Երեկ Բաբայանի կուսակիցը մեզ ասաց, որ իրենց խմբակցությունը շուտով իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ կհրապարակի, որը կմատնանշի պետության առջեւ ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղիները եւ ժամկետները:

Նա ասաց, որ այսօր Արցախում նախարարներ, վարչակազմ ունենալը զավեշտալի է, հարկավոր է փրկության շտաբ ստեղծել, որտեղ ներգրավված կլինեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները եւ որոնք կստանձնեն երկրի համատեղ կառավարումը:

Ակնհայտ է, որ Վիտալի Բալասանյանի՝ առաջին պլան մղվելը Բաբայանի թիմում ծանր են տանում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ