«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։ Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների եւ պետական գերատեսչությունների աշխատակիցները։ Երեւանի թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հրահանգ են իջեցրել՝ բանուգործը թողնել եւ աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանին փառաբանող կամ քննադատողներին սաստող «քոմենթներ» գրել։
Ավելին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «տաղանդաշատ քոմենթչիներին» անգամ արձակուրդ են տրամադրում, թույլատրում, որ տանը մնան ու միայն «քոմենթ» գրեն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը