17 11 2020

Արտակ Դավթյանը ձախողել է իրեն վստահված աշխատանքը. «Ժողովուրդ»

Արտակ Դավթյանը ձախողել է իրեն վստահված աշխատանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը երեկ ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նախ նշենք, որ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա հուլիսին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը եւ աշխատանքից ազատվեց համավարակի օրերին որդու հարսանիքը կազմակերպելու համար: Եվ, ահա, շտաբի պետի պաշտոնից խայտառակ պատճառներով ազատելուց հետո նրան վստահվեց ոչ պակաս կարեւոր պաշտոն, իսկ այս պատերազմի օրերին նա համակարգում էր Սյունիքի մարզի աշխատանքները։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, թե հայկական ԱԹՍ-ները գործարկվել են, բայց այլ մանրամասներ այդպես էլ չհաղորդվեցին։ ՀՀ ՊՆ-ում հիշում են, թե նա ինչ համակարգային ձախողումներ է թույլ տվել, որի պատճառով էլ ազատվել է աշխատանքից: Նաեւ ինքը պետք է պատասխան տա, որ մեր բանակն այսպես անպատրաստ է եղել պատերազմին։

Բայց պատասխան տալու փոխարեն նա ավելի բարձր պաշտոնի նշանակվեց։ Հենց ռազմաարդյունաբերության այդ կոմիտեն պետք է պատասխանատու լիներ ԱԹՍ-ների արտադրության կազմակերպման, դրանց կիրառման համար: Ու հիմա պարզում է՝ այդ աշխատանքն էլ է ձախողել եւ վերջնականապես ազատվել է աշխատանքից։ Սակայն նրա չհայտարարագրված շքեղ առանձնատան բացատրությունը դեռ մնում է արդիական, որտեղ կորոնավարակի կարանտինի օրերին խնջույք էր կազմակերպում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ