07 11 2020

Քաղաքական ուժերը ՀՅԴ գրասենյակում քննարկում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը․ 168.am

Քաղաքական ուժերը ՀՅԴ գրասենյակում քննարկում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը․ 168.am

168.am-ը գրում է․ «168.am-ի տեղեկություններով` այսօր ժամը 20:00-ից Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկում են Արցախում ստեղծված իրավիճակը։ Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Քննարկումն այս պահին դեռ շարունակվում է։ Հավանաբար առաջիկա ժամերին կուսակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որում կոնկրետ ձևակերպված պահանջ կլինի` ուղղված Հայաստանի իշխանություններին։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ