09 09 2020

Մեծ արձակուրդ. իշխանություն լինելը նաև պարտականություն է. «Հրապարակ»

Մեծ արձակուրդ. իշխանություն լինելը նաև պարտականություն է. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Իհարկե, բարդ է երիտասարդ իշխանավորների համար՝ հանրային չափազանցված սպասումներ, ծանր պետական աշխատանք, որին նրանցից քչերն էին ծանոթ: Իսկ ծանրաբեռնված աշխատելը ռեժիմ է, որը տարիների ընթացքում է ձեռք բերվում: Եվ որքան Էլ որ իշխանություն լինելը հաճելի է, պարտականություններն ու բեռն էլ քիչ չեն: Իսկ 2018-ից հետո հանրությունը, մի կողմից, չափից դուրս սիրառատ է իշխանությունների հանդեպ, մյուս կողմից` չափազանց պահանջկոտ:

 «Սրա համա՞ր ենք հեղափոխություն արել», ամեն երկրորդն այսպիսի պահանջ է առաջ քաշում, և պետք է այդ պահանջները բավարարել, որ պահանջատերը կամաց բողոքավոր չդառնա և ֆեյսբուքներում իրենց «մեյիդը» չփռի: Դրան գումարած կորոնավիրուսը, տնտեսական անկումը, դիմակների պարտադրանքն ու ահռելի տուգանքները, որը զայրույթի ու դժգոհության նոր ալիք է բարձրացնում: Եվ դեմն առնելը հեշտ չէ: Ու այս ծանր սթրեսային վիճակում նաև խոշորացույցի տակ են. ով նոր տուն առավ, ով նոր մեքենա, ով հարսանիք ու խնջույք կազմակերպեց, անմիջապես հայտնվում է հանրային պարսավանքի ներքո:

Առաջ գոնե գործուղումների էին մեկնում` սթրեսը հանում, հիմա դրանից էլ են զրկվել և մեզ` շարքային քաղաքացիներիս հետ հավասար «տանջվում» են: Անգամ Հայաստանում միքանիօրյա արձակուրդ գնալը հասարակությունը «չի հասկանում»: Բայց պաշտոնյաներին դա չի կանգնեցնում. Արսեն Թորոսյանը 18 օրով արձակուրդ գնաց, ինչը չլսված բան էր նախարարների կյանքում` գոնե 2020 թվականի կտրվածքով:

Հայկ Մարությանն էլ նախ արձակուրդ գնաց, հիմա էլ «վատառողջ» է և երեկ ավագանու նիստին չէր մասնակցում: Նիկոլ Փաշինյանն էլ մի 4 օր արձակուրդ գնաց` մարզերում էր, հիմա էլ կարծես վերադարձել է աշխատանքի, բայց էլի մարզերում է: Տպավորություն է, թե արձակուրդը շարունակվում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ