«Հրապարակ»-ը գրում է․ «Որքան էլ առողջապահության նախարարությունից հերքեն, թե Արսեն Թորոսյանի գործերը լավ են, եւ նա դիմում չի գրելու, ոչ միայն մամուլի աղբյուրներն են վկայում այն մասին, որ այդպես չէ, այլեւ բազում փաստեր։ Ասենք, այն, որ Թորոսյանը Ֆեյսբուքից ջնջվել է, որ նա արձակուրդ է գնում, երբ համաճարակի դեմ պայքարը շարունակվում է։ Այն, որ արձակուրդն օգոստոսի 31-ից է, իսկ կառավարության օգոստոսի 27-ի նիստին նա չէր մասնակցում։
Այն, որ իր «ախոյանին»՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին, հանգիստ է թողել եւ ԵՊԲՀ-ում հոգաբարձուների խորհրդում շատ քիչ «մարդ» է անցկացրել, իսկ խորհրդի նախագահն էլ իր թիմից չէ։ Եվ եթե դրսից ճնշումներին եւ մամուլի բարձրացրած աղմուկին չենթարկվելու Նիկոլ Փաշինյանի «կոմպլեքսը» եւ Միքայել Մինասյանի հոր պարագան չլինեին, նա հաստատ արդեն ազատված կլիներ պաշտոնից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը