«Հրապարակ» թերթը գրում է. «Մասնակցելո՞ւ եք Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցով քննարկումներին՝ հարցրինք «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին։ «Այո, իհարկե, որովհետեւ միակ ընկալումն այն է, որ խնդիրը քաղաքական է։ Քանի որ իշխանություններն այդքան ժամանակ ունեցել են՝ դատախազի «բերելիք» այդ հիմքերը ներկայացնելու համար, հիմա, երբ Ծառուկյանը կառավարության մասին քաղաքական հայտարարություն է արել, մեյդան հանեցին»: Իսկ փակ, գաղտնի քվեարկությանն ինչպե՞ս եք մասնակցելու։ «Եթե «Բարգավաճը» մասնակցի, մենք եւս պետք է քննարկենք մասնակցության հարցը։
Գիտեք, «Իմ քայլն» ունի այնքան ձայն, որ խնդիրը «լուծման» տանի, այլ հարց է, որ նույն այդ քվեարկությամբ իմքայլականների տունը լուրջ կռիվ կընկնի»: Ինչո՞ւ, դուք ե՞ւս կարծում եք, որ իմքայլականների մի մասը չի մասնակցի կամ դեմ կքվեարկի, կամ անվավեր կդարձնի քվեաթերթիկը։
«Այո, իհարկե, եթե անգամ 5-10 նման պատգամավոր լինի, ապա արդեն իսկ թիմի ռասկոլ կարելի է արձանագրել»: Խոսակցություններ կան, որ դատախազը կգա, անձեռնմխելիությունից կզրկեն, սակայն, ինչպես Օսկանյանի դեպքում եղավ, խափանման միջոց կալանքի համաձայնությունը չեն տա։ «Չի բացառվում»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, հնարավոր է, որ պառլամենտ հասած գլխավոր դատախազն ամբիոնին չհասնի՝ ԲՀԿ-ական պատգամավորները կարող են զբաղեցնել ամբիոնը եւ թույլ չտալ, որ հարցը ներկայացնի: Հիշենք․ նման մի դեպք եղավ 2002-ին` ՀԺԿ-ական ընդդիմադիր պատգամավորները գրավել էին ամբիոնը, եւ իշխանության ու ընդդիմադիրների մեջ «բլիժնի բոյ» գնաց»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը