09 01 2020

Վահագն Վերմիշյանի պաշտոնավարումը հարցականի տակ է․ «Ժողովուրդ»

Վահագն Վերմիշյանի պաշտոնավարումը հարցականի տակ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է հայտնվել։ Վերջին շրջանում կառավարության կուլիսներում խոսում են Վերմիշյանից ազատվելու եւ արագ նրան փոխարինող գտնելու մասին։ Այս թեման թեժացել է հիմնականում Ավետիք Էլոյան-Սարհատ Պետրոսյան-Վահագն Վերմիշյան հակամարտությունից հետո։ Բանն այն է, որ Վերմիշյանից սկսել են դժգոհել պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները։

Պարզվում է, որ Վերմիշյանը ինքնուրույն է գործում, որոշում կայացնելիս հաշվի չի նստում իր գործընկերների հետ, իսկ որոշումներն էլ շատ դեպքերում հակասություններ ունեն։ Անգամ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ վերջին շրջանում բավականին լարվել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Վահագն Վերմիշյանի հարաբերությունները։ Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ։ Մեր հարցերին ի պատասխան՝ Վերմիշյանն արձագանքեց. «Ձեզ որտեղի՞ց այդ տեղեկությունները։ Իրականությանը չի համապատասխանում։ Ես նորմալ, աշխատանքային հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ։ Իսկ Սարհատ Պետրոսյան սուբյեկտի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ