14 12 2019

Իշխանությունը հավատարիմ կադրեր է փնտրում․ «Փաստ»

Իշխանությունը հավատարիմ կադրեր է փնտրում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն ամենուր հանդիպում են տարբեր «փակուղիների», որոնք նրանց առջև հաճախ խոչընդոտներ են առաջացնում։ Ըստ տեղեկությունների, հերթական խճճված վիճակն առաջացել է ընտրությունների նախապատրաստման հարցում։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԸՀ-ում ու կառավարությունում բավական լուրջ մտահոգված են ընտրական հանձնաժողովներում իշխանության ներկայացվածության հարցով, քանի որ համապատասխան կադրային բազա չունեն։ 

Բանն այն է, որ և՛ տեղամասային, և՛ ընտրատարծքային ընտրական հանձնաժողովների գերակշիռ մասում գլխավորապես նախկին իշխանությունների կողմից հաստատված հանձնաժողովականներ են, որոնք տարիներ շարունակ այդ աշխատանքով են զբաղվել, և որոնց բոլորը ճանաչում են ու հիմնականում չեն վստահում, իսկ նոր մարդիկ ուղղակի չկան։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս փաստը ներկայումս իշխանությունների համար բավական խնդրահարույց է, և լուրջ աշխատանքներ են տարվում՝ հավատարիմ կադրեր գտնելու և հանձնաժողովները համալրելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ