«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Նախ՝ հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մենք քաղաքական խնդիր ենք ձեւակերպել, որ ՀՀ-ում պետք է ձեւավորվի եւ ձեւակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն»:
Բայց, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է:
2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթին Երեւանի քաղաքապետարանից պարզաբանել են. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բացի քաղաքապետի պաշտոնից, որեւէ այլ պաշտոն չի զբաղեցնում»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Մարությանը սույն թվականի նոյեմբերի 30-ին իր ՍՊԸ-ի տնօրեն է նշանակել եղբորը, ինչը, սակայն, չի ազատում նրան պատասխանատվությունից: Մեր ձեռքի տակ են ասվածը վկայող բոլոր ստոպ-կադրերը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը